Եգիպտոսում հնագիտական եւ պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը: Ըստ EFE-ի` աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը, հայտնում է RG-ն:

Ըստ հնագիտական գոտու ղեկավարության` օդային հաղորդակցության փակվելուց հետ բուրգեր այցելել ցանկացող զբոսաշրջիկներ գրեթե չեն մնացել, եվ իրենք որոշել են օգտագործել հնարավորությունը եւ ախտահանել պատմական հուշարձանը:

Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացնում է ռեստավրատորների խմբի կողմից: Ընդ որում, ստերիլիզացման համար նրանք հատուկ միջոցներ են օգտագործում: «Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»,- հայտարարել է հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին:

Նշվում է, որ ախտահանում է իրականացվել ոչ միայն բուրգերում. ախտահանվել են Կառնակի տաճարի եւ Աբու Սիմբել համալիրի պատերը,  Եգիպտոսի թանգարանի մումիաները Կահիրեում, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրանոցներ: Ընդ որում, անցած շաբաթ գիդերը կարանտինացվել են մինչեւ ամսվա վերջ, որպեսզի երաշխավորեն, որ իրենք չեն վարակվել COVID-19-ով եւ խուսափեն դրանից ապագայում: Թեստավորում են անցել ծառայությունների այն բոլոր աշխատակիցները, որոնք կապված են նավարկությունների կազմակերպման հետ: