ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել եւ հայտնել, որ մի քաղաքացի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս ասֆալտով:

ԱԺ պատգամավորը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին, նշելով, որ հրապարակումն ընդունեն հաղորդում հանցագործության մասին եւ գտնեն քաղաքացուն:

Քիչ առաջ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ նշվում է.

«Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

նախապատրաստվում.«Համացանցում ՝ «կենդանիներին կապել են մեքենայից եւ քարշ տվել ասֆալտով» բովանդակությամբ հրապարակում էր արվել, եւ դրա հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացին, որը Երեւանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, Facebook-ի իր էջում լուսանկարներ էր հրպարակել ու գրառում արել՝ նշելով. «Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին

Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օտգատեր ուղարկել է ինձ: Դարվինի էվոլյուցիայի` գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս աղբը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու շնչակտուր վազեցնում է:

Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին: Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության: Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու էդ աղբին ասում եմ` դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:

Նայեք սրա դեմքին` մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens-ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտատխի պահին ամենակարեւոր պրոբլեմը շները չեն:

Որեւէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն: Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ»:

Ավելի ուշ պատգամավորը հեռացրել էր գրառումը: