ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 26-ին, կազմել է 497.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.33 դրամ (աճել է 6.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.36 դրամ (նվազել է 1.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.35 դրամ (նվազել է 0.05 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  223.25 դրամ, ոսկի՝  25,665.74 դրամ, պլատին՝  11,542.35 դրամ: