Հռոմի պապի կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստի արդյունքները բացասական են եղել, հայտնում է Daily Mail-ը: 

83-ամյա պոնտիֆիկոսը երկրորդ անգամ թեստ է անցել այն բանից հետո, որբ պարզվել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական նստավայրում ապրող հոգեւորականը վարակվել է կորոնավիրուսով եւ հոսպիտալացվել:

Նշվում է, որ թեստ են անցել նաեւ Հռոմի պապին շրջապատող ծառայողները, եւ արդյունքները բացասական են եղել:

Պաշտոնական տվյալներով՝ պապական քաղաք-պետության տարածքում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի հարուցած հիվանդության ընդամենը 4 դեպք: