ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) պատրաստ է միջամտել տնտեսությունում վարկավորմանն աջակցելու համար եւ շարունակելու է դա անել ագրեսիվ կերպով, NBC հեռուստաալիքի եթերում ասել է կարգավորիչի ղեկավար Ջերոմ Փաուելը` հավելելով, որ ԴՊ-ն հնարավորություններ ունի հետագա գործողությունների համար:

ԱՄՆ կենտրոնական բանկը տնտեսական աննախադեպ աջակցության միջոցառումներ  է նախաձեռնել` կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը մեղմելու համար: Ըստ Փաուելի` ԴՊՀ-ի վերջին միջոցառումներում նա ռիսկեր չի տեսնում, իսկ կարգավորիչի միակ սահմանափակումը ապահովագրության ծավալն է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, փոխանցում է Reuters-ը:

Ըստ նրա` ԱՄՆ տնտեսությունը, հնարավոր է, արդեն ռեցեսիայի մեջ է, բայց ակտիվությունն արագորեն կվերականգնվի, երբ վիրուսը վերահսկողության տակ առնվի: Փաուելի կանխատեսմամբ` դա կարող է տեղի ունենալ տարվա երկրորդ կեսին: