Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը հաստատ դեպի լավն է փոխվելու Ռուսաստանում, խնդիրը համատեղ աշխատանքի ժամկետների եւ արդյունավետության մեջ է, գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«... Երբ իրավիճակը փոխվի, իսկ այն հաստատ կփոխվի դեպի լավը, դա հարյուր տոկոս է, հարցը, իհարկե, մեր համատեղ աշխատանքի ժամկետների եւ արդյունավետության մեջ է, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր օգտվում են ձեր անվճար կոնտենտով, ձեր նորույթներով, կմնան որպես ձեր հաճախորդներ», - հայտարարել է նա:

«Մենք երկու խնդիր ունենք. փաստացիորեն փլուզվել է նավթի, իսկ դրանից հետո նաեւ այլ էներգառեսուրսների շուկան, եւ հիմա էլ այս վիրուսն է վրա հասել: Ուստի մենք պետք է, ոչ թե կաշխատենք, այլ պետք է աշխատենք միանգամից մի քանի ուղղություններով: Իհարկե, ես արդեն խոսել եմ այդ մասին եւ եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել. ամենակարեւոր խնդիրը քաղաքացիների կյանքի եւ առողջության պահպանումն է: Սա ակնհայտ է: Բայց ակնհայտ է նաեւ, որ եթե տնտեսությունը «փլուզվի», ապա այդ ամենակարեւոր խնդիրը լուծելու համար ռեսուրսներ չեն լինի: Կյանքում, որպես կանոն, ամեն ինչ շատ փոխկապակցված է»: