Վերջին տվյալների համաձայն` Վրաստանում 5 երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Իաշվիլիի անվան Կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրենը Իվանե Չխաիձեն, փոխանցում է Georgia-online-ը:

Նրա խոսքով` նրանց բոլորի դեպքերում հիվանդությունը թեթեւ է ընթանքում, եւ երեխաների մոտ թոքաբորբ չկա: «Վրաստանում մինչ այս գրանցվել է 5 երեխա, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ելնելով ընդհանուր թվից` կարելի է ասել, որ 5-ը շատ է, բայց փոքրիկների դեպքում այս հիվանդությունը թեթեւ է ընթանքում: Վրաստանում երեխաների մոտ կորոնավիրուսի բոլոր դեպքերը թեթեւ են ընթանում եւ նրանցից ոչ մեկ թոքաբորբ չունի: Երեխաների շրջանում կորոնավիրուս հազվադեպ է լինում եւ ընթանում է թեթեւ կամ միջին ծանրության»,- հայտարարել է Չխաիձեն:

Նա նշել է, որ հիմանականում, համաշխարհային վիճակագրության համաձայն, այսօր համարվում է, որ երեխաների շրջանում կորոնավիրուսը հազվադեպ է հանդիպում: