Երեւանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում պահպանեն հեռավորություն:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Գործընթացը իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության հորդորով եւ վերահսկողությամբ: