Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է վնասատուների դեմ պայքարի մի շարք կարեւոր միջոցառումներ: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ դրանցից մեկը գյուղատնտեսական կենդանիների պատվաստումն է:

«Ներկայումս մարզերում նախատեսված են 7 կանխարգելիչ եւ 4 ախտորոշման միջացառումներ: Ծրագրվում է իրականացնել պտղատու ծառերի, բանջարանոցային մշակաբույսերի, վնասատուների, կրծողների մոնիթորինգ: Կրծողների դեմ դեղերն արդեն տրամադրվել են Արարատին, Արտաշատին, Կապանին եւ Գորիսին»,- նշեց նա: