Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք։ Ինչպես հայտնում է Turan-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին, գրանցվել է կորոնավիրուսից եւս մեկ մահվան դեպք։

Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում են 104 վարակվածներ։ Ավելի վաղ Ադրբեջանում կորոնավիրուսից երկու մարդ էր մահացել։ 10 մարդ առողջացել է։