Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը G20-ին կոչ է արել կորոնավիրուսի համավարակից առաջացած գլոբալ ճգնաժամի դեմ պայքարում «արդյունավետ եւ համակարգված» գործողություններ ձեռնարկել՝ կապված խորը տնտեսական անկման կանխատեսման հետ, հայտնում է AFP-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միացել են Սալմանի նախագահությամբ արտակարգ տեսակոնֆերանսին։ Թագավորը եւս ճնշման տակ է, որպեսզի վերջ տա Մոսկվայի հետ նավթի գնային պատերազմին, որը ցնցել է տնտեսական շուկաները։

«Այս մարդկային ճգնաժամը խորը արձագանք է պահանջում։ Աշխարհը ակնկալում է, որ մենք կհավաքվենք միասին եւ կհամագործակցենք, որպեսզի դիմակայենք այս մարտահրավերին»,- իր բացման խոսքում ասել է սաուդցի թագավորը,- Մենք պետք է ունենանք արդյունավետ եւ համակարգված պատասխան, որը կվերականգնի գլոբալ տնտեսության հանդեպ վստահությունը»։

Նախօրեին ֆինանսական վարկանիշների Moody's գործակալությունը հաշվարկել էր, որ G20-ի ընդհանուր ՀՆԱ-ն կկրճատվի այս տարի 0,5 տոկոսով, ընդ որում՝ ԱՄՆ-ի տնտեսությունը կկրճատվի 2 տոկոսով, իսկ եվրոգոտունը՝ 2,2 տոկոսով։