ԳԴՀ տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը հայտարարել է, թե ավիափոխադրումների ոլորտը կտրանսֆորմացվի կորոնավիրուսի ճգնաժամից հետո, որը հանգեցրել է չվերթների զանգվածային դադարեցման, հայտնում է Reuters-ը։

«Նայեք՝ ինչ ավիաընկերություններ այժմ չեն աշխատում, դա շատ է անհանգստացնում»,- ասել է նա մամուլի ասուլիսում։ «Մենք կտեսնենք ավիացիոն հատվածի վերակազմակերպումը, եւ ես գիտեմ, որ ավիացիոն ոլորտի գերմանական ստանդարտը շատ ուժեղ է, սակայն նրան սատարելու համար մեզ պետք է եվրոպական պարտավորություն, քանի որ Եվրոպայում կան շատ մարդիկ, որոնք հետաքրքրված են այդ կառույցների աջակցությամբ»։