Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանը ներմուծման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Առեւտրաշրջանառությունն իրականացվում է սահմանված կարգով, պարետի սահմանած որոշմամբ: Անհրաժեշտության դեպքում ցուցակն ամեն օր թարմացվում է: Ներմուծման այլ սահմանափակումներ չկան, այդ թվում Վերին Լարսում»,- ասաց նա: