4-րդ զորամիավորման N զորամասի վարչակազմի սպաների մասնակցությամբ այսօր՝ մարտի 26–ին, անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։

Ստուգվել են պաշտպանական և հարձակողական մարտերի վարման ընթացքում որոշումներ ընդունելու և գործողությունները համակարգելու կարողությունները, մարտական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև կապի միջոցներով աշխատելու հմտությունները: