Apple-ը կորոնավիրուսի պատճառով կարող է հետաձգել iPhone 5G-ի թողարկումը, hաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Nikkei Asian Review-ին:

Ծրագրվում էր, որ iPhone 5G-ն պետք է թողարկվեր սեպտեմբերին:

Թերթը հիշեցրել է, որ այդպիսով Apple-ը հետ է մնացել իր մրցակիցներից՝ Samsung Electronics-ից եւ Huawei Technologies-ից:

«Նույնիսկ եթե մի կողմ դնենք մատակարարման հետ կապված խնդիրները, ընկերությունը մտահոգված է, որ այս իրավիճակից հետո սպառողները ցանկություն չեն ունենա թարմացնել իրենց սմարթֆոնները»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը:

Այս հրապարակման ֆոնին ընկերության ակցիաները էժանացել են 0,55%-ով չորեքշաբթի տեղի ունեցած առեւտրի արդյունքներով: