ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային թմրավաճառության մեջ է մեղադրել։ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պարգեւավճար կտա այն տեղեկատվության համար, որը «կհանգեցնի Վենեսուելայի քաղաքացիներ Նիկոլաս Մադուրո Մորոսի, Դիոսդադո Կաբելո Ռոնդոնի, Ուգո Կարվախալ Բարիոսի, Կլեյվեր Ալկալա Կորդոնեսի եւ Տերեկա Զայդան Էլ Այսամի Մադայի ձերբակալությանը եւ/կամ դատապարտմանը»։

«Պետդեպը մինչեւ 15 միլիոն դոլար պարգեւատրում է առաջարկում Նիկոլաս Մադուրոյի եւ մինչեւ 10 միլիոն դոլար մնացած յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկատվության համար։ Կարեւոր պաշտոններ զբաղեցնելով Մադուրոյի ռեժիմում՝ այդ անձինք խախտել են հասարակական վստահությունը՝ նպաստելով թմրանյութերի արտահանմանը Վենեսուելայից, ներառյալ ինքնաթիռների վերահսկողությունը, որոնք թռչում են Վենեսուելայի ավիաբազայից, ինչպես նաեւ թմրանյութերի երթուղիների վերահսկողությունը Վենեսուելայում նավահանգիստների միջոցով»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։