Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի ուզում ուշադրություն դարձնել Արփի լճի վրա։

Այս մասին մարտի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նա պարզաբանեց, որ Արփի լիճը գործնականում շարունակում է դատարկվել։ «Անցյալ անգամվանից ջրի մակարդակը 8 մլն խ/մ-ից բարձրաձել է մինչեւ 10 մլն խ/մ-ի, սակայն այդ իրավիճակը ամեն դեպքում անոմալ է՝ հաշվի առնելով, որ լիճը (ջրային պաշարներով երկրորդն է Հայաստանում-խմբ․) կարող է լցվել մինչեւ 100-110 մլն խ/մ»,- նշեց նա։