Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երկրորդ անգամ եմ դիմում արցախցիներին, բայց այս անգամ արդեն, Արցախի նախագահի թեկնածուներին և գործող նախագահին։ Հարգելի հայրենակիցներ, մի կողմ դրեք ձեր միջև եղած քաղաքական, գաղափարական, մարդկային հակասությունները և համատեղ կոչով հանդես եկեք հետաձգելու Արցախի ընտրությունները և Արցախում հայտարարեք արտակարգ դրություն, ավելի խիստ քան Հայաստանի Հանրապետությունում»։