Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինայնն ա դեմ, որպեսզի Արցախում ընտրությունները հետաձքվեն, ու ամեն ինչ անում է, որ դրանք կայանան, ինչը կորոնովիրուսի համաճարակի պայմանններում լի է անկանխատեսելի հետևանքներով ու կարող է հանգեցնել համազգային աղետի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինայնն ա դեմ, որպեսզի Արցախում ընտրությունները հետաձքվեն, ու ամեն ինչ անում է, որ դրանք կայանան, ինչը կորոնովիրուսի համաճարակի պայմանններում լի է անկանխատեսելի հետևանքներով ու կարող է հանգեցնել համազգային աղետի։ Ընդ որում, Բակո Սահակյանը ու Արցախի իշխանությունները համառորեն չեն հասկանում, որ Նիկոլը իրենց քցում է թակարդը (չնայած մի քանի անգամ բախվել են, բայց վատ են ճանաչում այդ մարդուն ու նրա գոյություն չունեցող արժեհամակարգը)․ ծանրագույն բոլոր հետևանքների համար նա իրեն հատուկ հիստերիկ ոճի մեջ, իրեն ենթարկվող ԶԼՄ-ներով ու ֆեյքերի բանակով հենց Արցախի իշխանություններին կհռչակի աղետի թիվ մեկ պատասխանատու և ազգի թշնամի՝ դեռ մի հատ էլ հայտարարելով, թե բա Արցախը անկախ պետություն է, Հայաստանը չի խառնվում Արցախի ներքին գործերին, ոնց որ ինքը Հայաստանում հետաձգեց հանրաքվեն, թող Արցախի իշխանություններն էլ բարի լինեին նույն կերպ վարվեին․ վերջիվերջո չափահաս մարդիկ են։ Դա Նիկոլի ոճն ա, բոլոր հետևանքների համար մեղավոր հանել այլոց։ Միթե Բակո Սահակյանը ու իր շրջապատը չեն հասկանում, թե ինչպիսի վտանգների հետ են խաղում, որ իրենք կդառնան Արցախի բնակչությանը աղետի հասցնելու պատասխանատուն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս վարակը շատ ավելի վտանգավոր բան է, քան պատերազմը, այն չի ճանաչում սահմաններ, ու դասական միջոցներով այն անկարելի է կանգնեցնել՝ պետք են հատուկ մասնագիտական միջոցներ, գործողություններ և արտակարգ քայլեր։ Ընդ որում, նման վարակներից հետո հաճախ գալիս են պատերազմները, և տապալված ու թուլացած պետությունները դառնում են նաև լրացուցիչ պատերազմների զոհը։ Մի՞թե Բակո Սահակյանի շրջապատում մի հատ համապատասխան կրթությամբ մարդ չկա, որը իրեն կբացատրի, որ անհնար է որ բուն Հայաստանում մոլեգնի այդ վարակը ու այդ համաճարակը արդեն իսկ չլինի, կամ ուր-որ է չբռնկվի Արցախում, երբ երկու միավորների մեջ կարելի է ասել չկա արգելակող սահման։ Բակո Սահակյանը ու Արցախի քաղաքական խմբերը ունեն շատ կարճ ժամանակ գիտակցելու վտանգները և համատեղ կերպով հետաձգելու ընտրությունները, այս պահին դա ա ճիշտ ճանապարհը․․․»։