ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկել է կորոնավիրուսի համավարակը:

«Հենց նոր ավարտեցի Չինաստանի նախագահ Սիի հետ շատ լավ զրույցը: Անչափ մանրամասն քննարկեցի կորոնավիրուսը, որը սնանկացնում է մեր մոլորակի մեծ մասը: Չինաստանը շատ բանի միջով է անցել, նա վիրուսի խոր ընկալում ունի: Մենք սերտորեն համագործակցում ենք: Շատ եմ հարգում»,- նշել է Թրամփն իր թվիթերյան էջում:

Նշենք, որ Թրամփը եւ նրա վարչակազմի մի քանի ներկայացուցիչներ վերջին շրջանում Չինաստանին քննադատում են՝ մեղադրելով, որ իբր թաքցրել է կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունը: Թրամփը բազմիցս այս ինֆեկցիան անվանել է «չինական վիրուս», իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ «Ուհանի վիրուս», ինչը հարուցել է Պեկինի բողոքներն ու վրդովմունքը: Պոմպեոն նախօրեին Չինաստանին մեղադրել էր, որ վարում է վիրուսի կապակցությամբ «ապատեղեկատվության արշավ»:

Donald J. Trump on Twitter: "Just finished a very good conversation with President Xi of China. Discussed in great detail the CoronaVirus that is ravaging large parts of our Planet. China has been ... https://twitter.com