Իրաքը բոլոր միջազգային նավթային ընկերություններին խնդրել է նավթի կտրուկ գնանկման պատճառով իրենց բյուջեները 30 տոկոսով կրճատել: Ընդ որում՝ կրճատումները չպետք է ազդեն նավթի արդյունահանման վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրաքցի բարձրաստիճան պաշտոնյայի:

«Մենք նամակ ենք ստացել բյուջեն 30 տոկոսով կրճատելու մասին, առայժմ որոշում չկա»,- նշել է նա:

Իրաքում ExxonMobil ընկերությունը, որ Իրաքի հարավում Արեւմտյան Քուրնա 1 հանքավայրի հիմնական մշակողն է, նույնպես իր բոլոր մատակարարներին խնդրել է ծախսերը կրճատել: