Սաուդյան Արաբիան ողջ ուժով փորձում է իր նավթի համար գնորդներ գտնել, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Աղբյուրների հաղորդմամբ՝ Royal Dutch Shell նավթարդյունաբերող ընկերություններն ու ԱՄՆ-ը սկսել են ավելի քիչ սաուդական նավթ օգտագործել, ֆիննական Neste-ն գնումից հրաժարվել է, իսկ հնդկական նավթավերամշակող ընկերությունները փորձում են հետաձգել մատակարարումները:

Ասիայում խոշոր նավթավերամշակող Unipec գործարանը եւս որոշել է սաուդական նավթ չգնել:

Հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի տարածման պատճառով նավթի պահանջարկը նվազում է, նավթային ընկերությունները նվազեցնում են մշակման տեմպերն ու չեն շտապում հավելյալ սաուդական բարելներ գնել՝ հայտնել են աղբյուրները:

Ակնկալվում է, որ մոտակա ամիսներին նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի 20%-ով: Այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության նախագահ Ֆաթիհ Բիրոլը:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ նավթային ընկերությունները ձգտում են 25 տոկոսով կրճատել սաուդական նավթի ապրիլյան պաշարները: