Այսօր Հայաստանում գործում են 4 ռուսական եւ 1 բելառուսական («Բելավիա») ավիաընկերություններ: Այս մասին մարտի 27-ին կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Մինսկից Երեւան չվերթ կկայանա:

«Ռուսականներից գործում են «Ural Airlines»-ը, «Աէրոֆլոտ»-ը, «Սիբիր»-ը եւ «Northwind»-ը: Ընդ որում, պետք է հայտնեմ, որ ավիացիայի ոլորտում ուղեւորահոսքը կտրուկ նվազել է: Եթե մարտի 8-ի դրությամբ օրական ունենում էինք 6000 ուղեւոր, ապա այսօր մնացել է միայն 800-ը»,- նշեց Սիմոնյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է գործում: