Իսրայելական բանակը կօգնի հետեւել կարանտինին, հաղորդում է Reuters-ը:

Մոտ 500 զինծառայողներ կմիանան ոստիկաններին, որպեսզի հսկեն եւ ապահովեն որոշ շրջանների անվտանգությունը:

Իսրայելը հայտնել է կորոնավիրուսով վարակման 3000 եւ մահվան 10 դեպքի մասին:

Իսրայելցիներին հորդորել են տանը մնալ, դպրոցներն ու այլ հաստատություններ փակ են, ինչը ավելի քան 500 000 մարդու աշխատանքից ազատման պատճառ է դարձել:

Ոստիկանությունը անցակետեր է տեղադրել, սահմանափակել է տեղաշարժն ու հավաքների անցկացումը: