Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ) կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանցագործությունների թվի կտրուկ աճ է արձանագրել: Առանձին հանցագործներ ու կազմակերպված խմբավորումներ արագորեն հարմարեցրել են իրենց մեթոդները եւ հարստանում են համաշխարհային ճգնաժամի հաշվին, հայտնում է D DW-ն:

Ընդ որում, քննիչներն արձանագրում են կիբերհանցագործությունների, խարդախությունների, գողության եւ կեղծիքների դեպքերի աճող քանակը: Հանցագործներն իրենց նպատակների համար օգտագործում նե որոշ ապրանքների կտրուկ աճող պահանջարկը, քաղաքացիների շարժունակության կրճատումը, մարդկանց մեծ մասի` տանը մնալը եւ նրանց հեռավար աշխատանքը, հասարակական կյանքի սահմանափակումները, ինչպես նաեւ խուճապի ու վախի աճը համաճարակի ֆոնին:
Մասնավորապես, ճգնաժամի սկզբից մի քանի անգամ ավելացել է կեղծ դեղամիջոցների վաճառքի ծավալները: Կեղծարարներն իրենց նպատակի համար օգտագործում են բժշկական դիմակների եւ ախտահանիչների դեֆիցիտը:

Եվրոպոլի տվյալներով` մարտին ամբողջ աշխարհում ոստիկանական օպերացիաների արդյունքում մոտ 34 հազար կեղծ վիրաբուժական դիմակ է առգրավվել: Կեղծվում են նաեւ հակավիրուսային եւ վիտամինային դեղամիջոցները, ինչպես նաեւ մալարիայի դեմ քլորոքին դեղամիջոցը:

Եվրոպոլի ղեկավար Քեթրին դե Բոլը անընդունելի է համարել այս միտումը: «Ճգնաժամի ընթացքում առողջապահության ոլորտում նման հանցավոր գործողությունները հատկապես վտանգավոր են եւ կարող են իրական ռիսկեր առաջացնել մարդկանց կյանքի համար,- ասել է նա:- Եվրոպան եւ նրա գործընկերները սերտորեն աշխատում են` բոլոր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»:

Գործակալությունը նաեւ նախազգուշացրել է համաճարակի տարածման ընթացքում կիբերհանցագործությունների հետ կապված բարձր ռիսկերի մասին: Ներկայումս շատերն աշխատում են հեռավար ռեժիմով` պակաս պաշտպանված անհատական համակարգիչները միացնելով ֆիրմաների եւ կազմակերպությունների ցանցերին, ինչը լուրջ սպառնալիք է անվտանգության համար, նշել են Եվրապոլում: Բացի այդ, փորձագետները խարդախության դեպքերի հավանական հետագա աճ են կանխատեսել: Ըստ նրանց` խաբեբաները շատ արագ հարմարեցնում են իրենց սխեմաները ստեղծված իրավիճակին եւ մարդկանց վախերն ու մտահոգությունները ճգնաժամային իրավիճակում օգտագործում են իրենց նպատակների համար:

Worldometer կամավորների խմբի տվյալներով` աշխարհի 199 երկրներում եւ տարածքներում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 536 հազարը, վարակի հետեւանքներից ավելի քան 24 հազար մարդ է զոհվել: Առաջին տեղում են հայտնվել ԱՄՆ-ն: Իտալիան շարունակում է մնալ պանդեմիայի եվրոպական էպիկենտրոնը` 80 հազար վարակվածով եւ մահացության դեպքերի ամենամեծ թվով` ավելի քան 8 հազար: