«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը պատրաստվում է դատի տալ Հայաստանի խորհրդարանի պատգամավորին, ինչպես նաեւ կդիմի Ազգային անվտանգության ծառայություն եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` պատգամավորի կողմից իր անձնական շահերը սպասարկող օրենքն առաջ տանելու համար: Այս մասին Բերբերյանը հայտարարել է մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Սերգո Կարապետյանի` գյուղատնտեսության նախարար նշանակվելուց առաջ ռազմավարական նշանակության մշակաբույցերի սերմերը ներմուծման ժամանակ ազատված էին ԱԱՀ-ից, քանի որ դրանք նախատեսված էին ոչ թե վաճառքի, այլ ցանքի համար: Վերջերս պարզվել է, որ հունվարի 1-ից մի օրենք է գործում, որը գաղտնի կերպով ընդունվել է 2019-ի հունիսին «քայլող» պատգամավորների կողմից, ըստ որի վերոնշված սերմերի ներմուծումն այժմ իրականացնում են ոչ թե գյուղատնտեսական միավորումները, այլ միայն առեւտրային ընկերությունները: Սա կոչված է սպասարկել կոնկրետ անձի շահերը, որը ցանկանում է ամբողջ բիզնեսը վերցնել իր ձեռքը, քանի որ գյուղացիները թույլ չեն տա սերմերի մաքսային ձեւակերպում իրականացնել»,- պարզաբանեց նա:

Բերբերյանը հրաժարվել է նշել պատգամավորի անունը` հավելելով միայն, որ վերջինս «թալանով էր զբաղվում» դեռ Տիգրան Սարգսյանի օրոք: «Ի դեպ, հանձնաժողովի խորհրդականը պահանջել էր քննարկումներ կազմակերպել, բայց նրան սպառնացին աշխատանքից հեռացնել: Այս ամենը լիազորությունների չարաշահում է, ինչը կարող է խոչընդոտել Կառավարության ջանքերին»,- ասել է նա: