Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն այլ երկրների հետ համատեղ պատրաստում են «նոր հզոր նախաձեռնություն»՝ ի պատասխան կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի: Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:

Նա նշել է, որ «շատ լավ քննարկում»  է կայացել:

«COVID-19-ի ճգնաժամին միասին պատասխան կտանք մոտ օրերս»,- ասել է Մակրոնը: