Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կորոնավիրուսի պայմաններում դադարեցրել է հայցերի ընդունումը: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի Twitter-յան էջում:

Բացառություն կլինեն հատուկ կարեւորության դեպքերը:

Մարտի 16-ից գրավոր ընթացակարգով ՄԻԵԴ-ի Մեծ պալատը շարունակել է իր աշխատանքը՝ ասվում է տեքստում:

Նշվում է, որ աշխատանքի դադարեցման մասին որոշում է ընդունվել կարանտինի միջոցներին համապատասխան, որը սահմանել է ընդունող երկիրը, այսինքն՝ Ֆրանսիան:

«Այս շրջանում դատարանի շենք կարող են մտնել միայն դատավորներն ու քարտուղարության աշխատակիցները: Խստորեն պահպանվում են սանիտարական նորմերը, որոնք սահմանել են իշխանությունները»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: