Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտնել է, որ իր մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունը:

«Պարզվեց, որ իմ անալիզի արդյունքները դրական են: Բարեբախտաբար, իմ ախանիշները թույլ են արտահայտված, ես ինքնամեկուսացել եմ եւ տանից եմ աշխատում»,- իր Twitter-յան էջում նշել է Հենքոկը: 

Առողջապահության նախարարի վարակված լինելու մասին հայտնի դարձավ այն բանից հետո երկու ժամ անց, երբ կորոնավիրուսով վարակված լինելու դրական արդյունքների մասին հայտնել էր երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա վերջերս հանդիպել էր Հենքոկին: