2020 թվականի մարտի 27-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, արգելագոտում կատարված տեղազննության արդյունքում կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ լցված 4 մլ անհիդրիդ հիշեցնող դեղին հեղուկով։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։