Հայաստանում թույլատրված տնտեսական գործունեության ցանկն ընդլայնվել է: Այդ մասին մարտի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Թույլատրված տնտեսական գործունեության նոր տեսակներին է վերաբերում.

-ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը,

-ավտոպահեստամասերի, աքսեսուարների, մոտոցիկլետների համար պահեստամասերի ու աքսեսուարների մանրածախ վաճառքը,

-կենդանիների համար կերերի մանրածախ վաճառքը, ինչպես նաեւ բույսերի եւ ծաղիկների վաճառքը,

-նամականիշերի, կտրոնների, ինտելեկտուալ քարտերի եւ այլ արժեթղթերի տպագրությունը»,-նշել է նա:

Փոխնախարարը հավելել է, որ գրենական խանութների գործունեությունը չի արգելվել պարետի դեռեւս նախորդ որոշմամբ:

«Էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման ոլորտում գործունեությունը հնարավորինս իրականացվում է աշխատակիցների փոքր կազմով»,-ընդգծել է Վարոս Սիմոնյանը՝ հավելելով, որ նշված բոլոր փոփոխություններն ուժի մեջ են մտել 14:00-ից: