Մարտի 24-ից 26-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանն այցելել է զինված ուժերի մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Այցելությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել զորքերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված խնդիրներին:

Գնդապետ Ա. Աղաջանյանը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, հանձնարարականներ տվել քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ: