ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը General Motors-ին հանձնարարել է զբաղվել կորոնավիրուսով վարակված հիվանդնաերի համար թոքերի արհեստական շնչառության (ԹԱՇ) սարքերի արտադրությամբ` պաշտպանական արտադրության մասին օրենքի համաձայն, հայտնում է Associated Press-ը:

Ըստ ԱՄՆ նախագահի` ընկերության հետ բանակցություններն արդյունավետ էին, «սակայն վիրուսի դեմ մեր պայքարը չափազանց հրատապ է` պայմանագիրը կնքելու գործընթացին թույլ տալու համար շարունակել իր բնականոն ընթացքը»:

Թրամփը, որը նախկինում հրաժարվում էր օգտվել պաշտպանական արդյունաբերության մասին օրենքից նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտարարել է, որ General Motors-ը «ժամանակ է կորցնում»:

Նա նաեւ նշել է, որ իր գործողությունները կօգնեն երաշխավորել ԹԱՇ սարքերի արագ արտադրությունը, որոնք կփրկեն ամերիկացիների կյանքը:
General Motors-ն ամերիկյան ընկերություններից մեկն է, որը փորձում է վերակազմակերպել իր գործարանները թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության համար: Այս նպատակների համար General Motors-ը մտադիր է օգտագործել իր էլեկտրոնիկայի արտադրության գործարանն Ինդիանայում: