Թռչունները եւ ծովային կենդանիները կորոնավիրուսի պայմաններում մարդկանց բացակայության պատճառով վերադառնում են Պերուի մայրաքաղաքի ափեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նկատում ենք, թե ինչպես են հազարավոր ծովաորորներ օկուպացրել մեր լողափերը, դելֆիններ ու ծովային առյուծներ են հայտնվել, որոնց նախկինում չէինք տեսել ... Սա լավ նորություն է»,- նշվում է երկրի բնապահպանության նախարարության հայտարարության մեջ https://www.gob.pe/institucion/minam/noticias/ 111547-la-naturaleza-toma-un-respiro-durante-cuarentena: Լիման գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին, քաղաքի բնակչությունն ավելի քան 10 միլիոն է:

Պերուում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը մտցվել է մարտի 16-ին եւ երկարաձգվել է մինչեւ ապրիլի 12-ը: