Microsoft-ի հիմնադիր եւ նախկին ղեկավար, Բիլ եւ Մելիենդա Գեյթսերի հիմնադրամի համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է կարճ ժամանակահատվածով փակի ամբողջ երկիրը` կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար, հայտնում է CNN-ը:

Ըստ Գեյթսի` այն նահանգներում, որոնք ավելի վաղ փակ էին վեց շաբաթով, եւ այժմ արդեն բացվել են, կորոնավիրուսով վարակման դեպքերը շատ քիչ են:
Նա հավելել է, որ առանձին պետությունների փակումը չի աշխատի, եւ վարակումների եւ մահվան թիվը կշարունակի աճել:

Ըստ Reuters-ի տվյալների՝ https://www.reuters.com/article/us-health-coronavirus-usa/as-us-virus-cases-exuccess-100000-doctors-decry-scarcity-of-drugs-and- Equociation- idUSKBN21E27W Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն այժմ ավելի քան 100 000 է, որից 1 600-ը հիվանդների մահվան են հանգեցրել: