Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 83-ից հասել է 85-ի: Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության StopCov.ge կայքում:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը ՝ , Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան ասել է, որ երկու նոր հիվանդների մեկը գտնվում է իրենց կլինիկայում:
Ըստ նրա` խոսքը կնոջ մասին է, որը հոսպիտալացվել էր մարտի 27-ի երեկոյան: Էզուգբայան նշել է, որ հիվանդը աշխատանքի բերումով շփման մեջ է եղել օտարերկրյա քաղաքացիների հետ: Ենթադրաբար, հենց այդպես էլ տեղի է ունեցել վարակումը:

Ըստ նախնական տեղեկությունների` կինը անցել է ինքնամեկուսացման ռեժիմի, երբ նրա մոտ հայտնվել են հիվանդության առաջին ախտանիշները: Ներկայումս բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես ծանր: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում նշվում են, որ հիվանդին լրացուցիչ ստուգումներ են նշանակվել:

Ակտիվ դեպքերի թիվը ներկայումս 69 է, քանի որ 14 մարդ արդեն բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից: Երկու վարակված օտարերկրացիներ լքել են Վրաստանի տարածքը: Երկրում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել: Վարակված չորս հիվանդի վիճակը ծանր է:

Ներկայումս Վրաստանում ավելի քան 4.6 հազար մարդ է գտնվում կարանտինային գոտիներում, իսկ 239-ը հիվանդանոցներում է` բժիշկների հսկողության ներքո: