Շրի Լանկայի ոստիկանությունը հայտնել է երկրում հայտարարված պարետային ժամի հազարավոր խախտողների ձերբակալման մասի` նոր տեսակի կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար, փոխանցում է Associated Press-ը:

Երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 106-ի, եւ երկրի իշխանությունները ոստիկանությանը հանձնարարել են պարետային ժամ սահմանել` սոցիալական հեռավորության պահպանման կանոններին հետեւելը երաշխավորելու համար:

Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում կա 18 հավատացյալ, որոնք աղոթում էին երկրի մայրաքաղաք Կոլոմբոյից 200 կմ հեռավորության վրա գտնվող մզկիթում:

Գործակալությունը նշում է, որ մարտի 20-ից իրավապահ մարմինները 4600 մարդ են ձերբակալել եւ 1.125 ավտոմեքենա բռնագրավել` պարետային ժամը խախտելու համար: