Կանոեի միջազգային ֆեդերացիայի (ICF) նախագահ Խոսե Պերուրենայի մոտ: Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը: Աղբյուրի համաձայն` 74-ամյա Պերուրենան հոսպիտալացվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկում:

Ըստ ՏԱՍՍ-ի https://tass.ru/sport/8104169` Պերուրենան ղեկավարում է ԿՄՖ-ն 2008 թվականից: 2014 թվականից մինչև 2019 թվականը նա եղել է Համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիայի նախագահը: Նա Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր անդամ է: Մասնակցել է 1968-ին Օլիմպիական խաղերին Մեխիկոյում:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների` Իսպանիայում ավելի քան 65 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, առողջացել է ավելի քան 9 հազար մարդ, մահացել է ավելի քան 5 հազար մարդ: