ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրապարակել երկրի բնակիչների` աշխատանքի վերադառնալու նորացված ժամանակացույցը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ նախագահը փոխել է իր որոշումը Զատկի կիրակիից հետո կարանտինը դադարեցնելու մասին, հայտնում է FOX Business-ը:

Ինչպես հեռուստաալիքին հայտնել են նախագահին մոտ կանգնած աղբյուրները, Թրամփը կարող է հիմնվել կարանտինի ավարտի «սողացող» ժամանակացույցի վրա. կորոնավիրուսի տարածման այնպիսի սուր կետերը, ինչպիսին է Նյու Յորքը, ավելի երկար փակ կմնան, քան այն նահանգները, որտեղ վարակն այդքան էլ տարածված չէ:

Ըստ FOX Business-ի աղբյուրների` աշխատանքին վերադարձի մասին հայտարարությունը կարող է արվել ցանկացած պահի:

Ավելի վաղ` մարտի 24-ին, Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ կցանկանար, որպեսզի երկիրը բաց լիներ եւ բնակիչներն արդեն Զատիկին դուրս գային աշխատանքի: