Huawei ընկերությունը հայտարարել է, որ 200 մլն դոլար կհատկացնի հաշվիչ լուծումներ օգտագործող ընկերություններին, գրում է People-ը:

Այս միջոցը ձեռնարկվում է Huawei ընկերության կողմից 2019 թվականին հայտարարված 1.5 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում, երբ տեխնոլոգիական հսկան հայտարարեց առաջիկա հինգ տարվա ընթացքում մշակողների կողմից դինամիկ էկոհամակարգի ստեղծման մեջ ներդրումներ կատարելու մասին:

«Մշակողները հաշվիչ աշխարհը փոխելու բանալին են: Նրանք ձեռնարկատիրական նորարարությունների շարժիչ ուժն ու արտադրական նոր էկոհամակարգերի հոգին են»,- հայտարարել է Huawei's Cloud & AI ընկերության նախագահ Հոու Ջինլոնգը:

Նրա խոսքով` ընկերությունը կշարունակի համագործակցել գլոբալ մշակողների եւ ոլորտի գործընկերների հետ` Kunpeng բազմամիջուկային պրոցեսորների առավելությունների օգտագործմամբ հուսալի և ծախսարդյունավետ հաշվիչ հզորության ապահովման նպատակով: