Իռլանդիան հույս ունի երկու շաբաթից թուլացնել կամ հանել որոշ կոշտ սահմանափակումներ, որոնք հայտարարվել էին կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, եթե ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ տեղափոխվող վարակվածների հոսքը կրճատվի, ասել է երկրի առողջապահության նախարար Սայմոն Հարիսը, հայտնում է Reuters-ը:
«Արդյո՞ք մենք ապրիլի 12-ի այն վիճակում կլինենք, երբ կյանքն Իռլանդիայում կվերադառնա նորմալ հունի: Բացարձակապես ոչ: Անկեղծ լինենք միմյանց հետ. սրանք այն միջոցներն են, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք նաեւ հետագայում»,- ասել է նախարարը RTE հեռուստաալիքի եթերում:

«Արդյո՞ք մենք հույս ունենք երկու շաբաթից հայտնվել մի իրավիճակում, երբ հնարավոր կլինի ասել, որ մենք առաջընթաց ենք գրանցել, եւ որոշ միջոցառումներ կարող են թուլացվել, հանվել կամ փոփոխվել: Բացարձակապես: Անցած գիշեր ներդրված միջոցառումներն այնքան նշանակալի էին, որ դրանք երկար չեն կարող տեւել: Չի կարելի մարդկանց խնդրել չափազանց երկար դիմանալ սրան»,- եզրափակել է նա: