Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված  ջերմություն․ մյուս զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, նույնիսկ ախտանշաններ չունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նոր մեկուսացվածներ չեն եղել, նմուշառում չի կատարվել արդեն մեկուսացվածների շրջանում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, իրենց լավ են զգում, ջերմություն չունեն»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է: