Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք, նշվում է կորոնավիրուսի դեմ պայքարի մոսկովյան շտաբի Telegram ալիքում:

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարկման 228 դեպք է հաստատվել, Մոսկվայում գրանցվել է մահվան մեկ դեպք:

Առաջին դեպքերը գրանցվել էին Ադիգայում, Կոստրոմայում, Սախալինում եւ Սմոլենսկում: Ռուսաստանում անցած օրվա ընթացքում 4 մարդ է առողջացել:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում արձանագրվել է 1 264 վարակման դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է մահվան 4 դեպք, առողջացել է 49 մարդ: