Porsche-ն Lightweight եւ Sport անուններով օպցիաների երկու նոր փաթեթ է մշակել 911 Turbo S-ի համար, որոնք ավտոմեքենան ավելի թեթեւ եւ սպորտային կդարձնեն, գրում է Motor-ը:

992-ի ամենահզոր «ինը հարյուր տասնմեկերորդ» սերնդի պրեմիերայից հետո լուրեր տարածվեցին, որ 911 Turbo S-ն շուտով ավելի թեթեւ ու սպորտային կդառնա: Այժմ այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ում Porsche 911 ընտանիքի հարցերով խոսնակ Ֆրենկ Ուայզմանը. լեգենդար գերմանական սպորտային ավտոմեքենայի համար Lightweight Package եւ Sport Package անուններով նոր օպցիաների երկու փաթեթ է մշակվել:

Առաջինը ավտոմեքենան թեթեւացնում է 30 կիլոգրամով` նոր սպորտային նստատեղերի, հետեւի նստատեղերի բացակայության եւ ձայնամեկուսացման կրճատված քանակության շնորհիվ: Թեթեւացված Porsche 911 Turbo S-ը միջանկյալ դիրք կզբաղեցնի ստանդարտ մոդելի եւ տրեկային 911 GT3.-ի միջեւ:

Երկրորդ փաթեթը նվիրված է դիզայնին. Sport Package-ը ներառում է նոր լույսեր, անիվներ եւ սեւացված դեկորատիվ տարրեր: Ի տարբերություն Lightweight փաթեթի` սպորտային փաթեթը կառաջարկվի նաեւ փափուկ տանիքով տարբերակի համար, բայց Sport Package-ով կուպեն ածխածնի մանրաթելից տանիք կունենա: