Մինչ մարտի 28-ը ժամը 12-ը Հայաստանում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Մհրյանի խոսքով, Շիրակի մարզում ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար արձանագրվել է 166 իրավախախտում: Սյունիքի մարզում այդ թիվը 46 է:

«Իսկ ավտոմեքենաներում 2-ից ավելի մարդկանց տեղափոխելու պայմաններում 1843 դեպքով ուղեւորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից: 48 դեպքով ընդհանուր օգտագործման ամտոմեքենաների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի՝ ավել ուղեւոր տեղափոխելու համար»,-ասաց նա: