Ես չեմ բացառում, որ քաղաքի ծայրամասերում հնարավոր է, որ քաղաքացիների որոշակի կուտակումներ լինեն, բայց բոլորս պետք է ըմբռնումով մոտենանք, որ ոստիկանների թիվն անսահմանափակ չէ եւ ոստիկանությունն իր ծառայություններն իրականացնում է նշված երթուղիներով, հաջորդաբար եւ հնարավորության դեպքում փորձում է պրոցեսն ավելի կառավարելի պահել: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ահազանգեր կան, որ Երեւանի որոշ ծայրամասերում քաղաքացիների կուտակումներ կան փողոցում, խանութներում, խմբերով հավաքվում են նույնիսկ ոստիկանները:

Ինչ վերաբերում է տուգանքների արդյունավետությանը, նա ասաց. «Ես չեմ կարծում, որ բարձր տուգանքները չպետք է օգնեն, մեր հասարակությունը, կարծում եմ, գիտակցում է, թե ինչ կարեւոր վիճակում ենք: Բոլորս պետք է պահպանենք գործող կանոնները, որպեսզի շուտ հաղթահարենք այս վիրուսը»:

Նշենք, որ ինքնամեկուսացման կանոնները (առանց անձնագրի եւ ձեւաթղթի տեղաշարժվելը-խմբ) խախտելու դեպքում տուգանքը կազմում է 100 հազար դրակ, կրկնվելու դեպքում՝ 250 հազար դրամ: