«Աերոֆլոտ» ավիաընկերությունը այս պահի դրությամբ դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց նստեցումը արտերկրից Մոսկվա մեկնող չվերթներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

«Առաջիկա օրերին Աերոֆլոտի չվերթների տոմսեր ունեցող քաղաքացիներին խնդրում ենք կապվել ընկերության գրասենյակի հետ՝ տոմսերը չեղարկելու նպատակով։

Հիշեցնում ենք, որ Բելավիա ընկերությունը պատրաստվում է ապրիլի 5-ին իրականացնել Ամսդտերդամ - Մինսկ - Երևան չվերթ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել «Բելավիայի»  կայքից»,-ասված է հաղորդագրության մեջ: