Առաջին անգամ Մոսկվայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրային տարածքների լայնածավալ ախտահանում կիրականացվի, հայտնում է RG.RU-ն:

Մարտի 28-ին Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրի ձեռնարկություններն ավտոճանապարհների, մայթերի, ավտոկայանատեղերի, բակերի եւ միջթաղամասային անցումների լայնածավալ ախտահանում կիրականացնեն:

Քաղաքային տնտեսության համալիրի մասնագետները ախտահանում են այն մուտքերը, որտեղ վարակման դեպքեր են գրանցվել եւ որտեղ բնակվում են երկշաբաթյա կարանտինում գտնվող մարդիկ: Մոսկվայի այլ մուտքերում հաճախ խոնավ մաքրումներ են իրականացվում: Բացի այդ, հատուկ ախտահանիչ նյութերով ախտահանվում են նաեւ ստորգետնյա հետիոտնային անցումները եւ ապակեպատված հետիոտնային անցուղիները: