Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված գործիքով բացել են Րաֆֆու փողոցում գտնվող խանութներից մեկի դուռն ու գողացել մոտ կես միլիոն դրամի հագուստ:

Հաղորդումը ստանալուն պես, քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին` դեպքի վայրի զննությունից, մինչեւ օպերատիվ հարցումներ: Եվ հետեւողական աշխատանքի արդյունքում, դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Հարավ-արեւմտյան զանգվածի Բ 2 թաղմասի 24-ամյա մի բնակիչ:

Վարդանանց փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: