Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ գերմանացիները հիմնականում պահպանել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված կանոնները, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերի գրասենյակը հայտնել էր, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները չեն մեղմացվի առնվազն մինչու ապրիլի 20-ը:

«Երբ ես այսօր տեսնում եմ, թե ինչպես են գրեթե բոլորն ամբողջությամբ փոխել իրենց պահվածքը, ինչպես է ձեր ահռելի մեծամասնությունը խուսափում բոլոր ավելորդ շփումներից հենց այն պատճառով, որ դա կարող է վարակի վտանգ պարունակել, ես պարզապես ուզում եմ ասել` ի սրտե շնորհակալություն»,- հայտարարել է Մերկելն իր շաբաթական ուղերձում:

Գործակալությունը նշում է, որ՝ Գերմանիայում վարակվածների թիվը հասել է 48.582-ի, վարակի հետեւանքով մահացել է 325 մարդ: